Հայաստանը Նիկոլի անձնական փողի շտեմարանը չի, որի հաշվին ինքը փորձում է սնել իրեն նեցուկ կանգնած ՀԿ-ներին
Արցախ գործուղվող ՀԿ-ները դիտորդական առաքելություն են անելու ոչ թե հանուն Արցախի, Հայաստանի կամ ճշմարտության, այլ հանուն անձամբ Նիկոլի ու այն կազմակերպությունների, որոնք իրենց նախկինում ֆինանսավորել են։ Այս մասին գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ մասնավորապս նշելով.
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Հասարակության լայն շերտերին, ինչպես նաև ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն կազմակերպությունները ու անձիք (Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը), ում Հայաստանի Հանրապետությունը իր բյուջեից պետք է տրամադրի շատ պատկառելի գումար (մոտ 33 միլիոն դրամ), որպեսզի իրենք Արցախի ընտրություններում դիտորդություն իրականացնեն։
Օրինակ ինչու են ընտրվել X կազմակերպությունները, այլ ոչ թե օրինակ Z կազմակերպությունները։ Այս պահի դրությամբ ընտրության միակ տեսանելի չափանիշը այն է, որ այդ կազմակերպությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած, նրա համար կադրային ռեզերվ հանդիսացող և ներկայումս էլ նրան քաղաքական հենարան ծառայող անձիք և կառույցներ ու ըստ դրա իրենք դիտորդական առաքելություն են անելու ոչ թե հանուն Արցախի, Հայաստանի կամ ճշմարտության, այլ հանուն անձամբ Նիկոլի ու այն կազմակերպությունների, որոնք իրենց նախկինում ֆինանսավորել են։
Քանի որ հանրահայտ փաստ է, որ երբ ինչ-որ պետություն կամ կառույց ինչ-որ անձի կամ կազմակերպության երկարատև ֆինանսավորում է, ապա դրանց իրենց կամքից անկախ վերածվում են առնվազն «ազդեցության գործակալների»։ Իսկ Նիկոլի կողմից ընտրված կազմակերպությունները հենց հայտնի են նրանով, որ երկար տարիներ ու մինչ օրս սնվում են օտարերկրյա կառույցներից, ինչը առաջացնում է տրամաբանական հարցադրումներ Հայաստանի և Արցախի հասարակության առողջ շերտերի շրջանում։
Չեմ կարծում, թե Նիկոլը ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այդպես էլ չգտավ չեզոք անձանց կամ կազմակերպությունների, որպեսզի նրանց ֆինանսավորեր ու ուղարկեր Արցախ չեզոք դիտորդական առաքելությամբ։ Ընդ որում, կա մի շատ կարևոր ասպեկտ էլ՝ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլի անձնական փողի շտեմարանը չի, որի հաշվին ինքը փորձում է սնել իրեն նեցուկ կանգնած ՀԿ-ներին, կա պետություն, և դիտորդական առաքելություն այլ պետության տարածքում պետք է իրականացնեն Հայաստանի պետական կառույցները, ինչի պարագայում ոչ բյուջեյից գումար կմսխվեր, ոչ էլ նման կասկածներ կառաջանային․․․
P.s Մնում է, որ Արցախյան ընտրություններին մասնակող բոլոր կողմերը այս խնդրում լինեն միակարծիք, այս հարցում գան կոնսենսուսի և ուղակիորեն բոյկոտեն այս ՀԿ-ների ու իրեն ներկայացուցիչների գաստրոլները Արցախում»։