08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նազարբաեւի ասածը պետք է ընդունել Ղազախստանի համատեքստում, ոչ թե Ղարաբաղի

“Ինչ-որ մեկը մտածում էր, որ Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հե՞տ անդամակցի Մաքսային միությանը կամ որեւէ այլ միությա՞ն”,-նման հարց բարձացրեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի համար տհաճ հայտարարություն արեց եւ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը: Քղաքագետի խոսքով, Երեւանում այդ թեմայով տեղի ունեցող քննարկումներն ու Աստանայում տեղի ունեցածը տարբեր են իրարից:

Իսկանդարյանի խոսքով,  Լեռնային Ղարաբաղն առանձին պետություն է, եւ այժմ էլ Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ կա, իսկ Հայաստանը պատրաստվում էր միանալ այդ միություններին որպես Հայաստան:

Նազարբաեւի ասածը  պետք է ընդունել ոչ թե Ղարաբաղի, այլ՝ հենց Ղազախստանի համատեքստում, քանի որ Ղազախստանն էլ իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ: Այդ նամակը Իսկանդարյանի խոսքով՝ նշանակում է, որ Ադրբեջանը բոլոր արենաները օգտագործում է Հայաստանի դեմ:

Իսկանդարյանը լիովին համաձայն է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աստանայի դեպքերի այն արձագանքին, թե Ղարաբաղի հարցը Մաքսային Միությունում չի լուծվում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ