15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնդապետի որդու վիճակը ծանր է. նա գտնվում է զինվորական հոսպիտալում. ահազանգ/վիդեո/

Արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին բանակ է զորակոչվել առողջական խնդիրներով: Այդ մասին Henaran.am-ը գրել է մինչ Ավետիսյանի որդու զորակոչվելը: Ավետիսյանի ընկերները և նրա ընտանիքի անդամները պնդում էին, որ տղան ի ծնե  սրտի արատ ունի, ինչպես նաև վահանագեղձի խնդիրներ (թունավոր զոբ):

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը կրկին անգամ ահազանգեց.”Վոլոդյայի որդին զորակոչվեց և այժմ ծառայում է Վանաձորի շրջանում: Տղայի առողջական վիճակը ավելի է վատացել և ավելացել է ևս մեկ հիվանդություն՝ ստամոքսի խոց: Տղան այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

Բոլոր հասկացող մասնագետները զարմացել են՝ ո՞վ է այս անհասկացողը, որ այս տղային այս հիվանդություններով բանակ է բերել”,-նշեց Սարուխանյանը:

Ազատամարտիկները Ավետիսյանին համարում են ռեժիմի զոհ: Սարուխանյանը խոսեց նաև Ավետիսյանի ընտանիքին պատկանող “Երազ” մակնիշի մեքենայի վրա՝ մայիսի 9-ին ծաղկեպսակ դնելու  երևույթի մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ