19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն. Շարմազանով /վիդեո/

՛՛Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում, և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ ավելորդ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Աստանայում կատարված իրադարձություններին: ՛՛Բոլորիս պարզ է, որ ՀՀ-ը ու ԼՂՀ-ը մեկ միասնական տնտեսական տարածք են, և այդպես էլ կլինեն, սա անհերքելի է՛՛,-նկատեց նա:

Շարմազանովի խոսքով՝ այլևս փաստ է, որ ՀՀ-ը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն: ՛՛Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև կրկնվեմ՝ ՄՄ-ը և ԵՏՄ-ը այն կազմակերությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը՛՛:

Շարմազանովն ընդգծեց՝ այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար: ՛՛Ինչպես չենք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը միության անդամակցության հետ, իրականության հետ որևէ կապ չունեն՛՛: 

ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչու և ում համար են արվում այդ ուղերձները: 

՛՛Ես խնդրում եմ ձեզ, որ աժիոտաժ չսարքենք այս հայտարարությունը, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել:

ՀՀ-ը չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը՛՛,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ