19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես”

՛՛Այնպես չէ, որ հենց նույն պահին անպայման պետք է արձագանքես. դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, որ դուրս գա՝ տեղը դրեցիր՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝  հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում պատասխաներ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակն ընթերցելուց հետո:  Ռուստամյանի խոսքով՝ առաջիկայում պատասխանելու առիթներ դեռ կլինեն:

՛՛Դեռ առջևում կլինեն առիթներ, երբ կոնկրետ անդամակցության հարցը կլուծվի, ու առիթ կլինի, որ Նազարբաևի բացած հարցից չխուսափենք, չանտեսենք այն ու պատասխան տանք: Բացել եք՝ բարի եղեք խորանալ. սա մեզ համար առիթ է, որ կորաղանանք մեր շահերը պաշտպանել՛՛: Ռուստամյանը շեշտեց՝  ի սկզբանե պարզ էր, որ Ղազախստանը իրականացնում է Ադրբեջանի լոբբինգը: ՛՛Որքան խոսք է գնում Հայաստանի՝ լիիրավ անդամ դառնալու մասին, այնքան այս հարցերը սրվում են, որովհետև Ադրբեջանը դուրս է այս պրոցեսից, ու ամեն ինչ անելու է, որ Եվրասիական միությանը չանդամակցելով՝ Հայաստանը չամրապնդի իր դիրքերը՛՛: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձելու է ԵՏՄ միջոցով Ղարաբաղի կարգավորման հետ կապված իրեն նպաստավոր ձևակերպումներ ստանալ:

ՀՅԴ պատգամավորը վստահեցնում է՝ եթե Հայաստանը շարժվեր Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրած լիներ Ղարաբաղի և ՀՀ միջև: Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Եվրասիական միւությանն անդամակցելու գաղափարից, Ռուստամյանը դրական պատասխան տվեց. ՛՛Եթե հարցը խիստ դրվի, մենք միշտ էլ ասել ենք՝ որ միության մեջ էլ անդամակցենք՝ Եվրամիություն կլինի, Մաքսային լինի, էն գլխից էլ ասել ենք, որ ով Ղարաբաղը կճանաչի, պատրաստ ենք այդ միության մեջ լինել՝ անկախ դրանից, ով մի բան էլ տնտեսական առումով կկորցնենք, որովհետև հակառակ դեպքում մենք կկորցնենք ավելի կարևոր մի բան, որը մենք կորցնել չենք կարող: Եթե հարց դրվի, թե մենք պատրաստ ենք այդ գնով չմտնել Եվրասիական միություն, այսինքն` չմտնել Ղարաբաղի հետ, ապա չեմ կարծում, որ որևէ իշխանություն համաձայնի դրան”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ