30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ջերմուկ Գոլդ” և “Արփի” ընկերությունները նախազգուշացվել են՝ “Ջերմուկ” անվանումը անօրինական օգտագործելու համար

“Ջերմուկ”  ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ “Ջերմուկ Գոլդ”  և “Արփի” ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են “Ջերմուկ” ապրանքային նշանը, որը  սպառողի մոտ շփոթություն է առաջացնում:

Այսօր ՏՄՊՊՀ նիստի օրակարգում այս հարցը նույնպես ընդգրկված էր: Հարցի շուրջ իր դիտարկումների արդյունքը ներկայացրեց հանձնաժողովի հաշվառման և հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Տիրուհի Հովեյանը:

Ըստ զեկուցողի՝  հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել է նաև, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր. համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում ”Ջերմուկ Գոլդ” և “Արփի”  ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար “Ջերմուկ Գոլդ” և “Արփի” ընկերությունները խիստ նախազգուշացում անել՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Նիստին ներկա “Արփի” ԲԲԸ արտադրության պետ Կարապետ Մարգարյանը նշեց, որ նշված ընկերություններն արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն այն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ