29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը՝ ԱԳՆ-ը փակելու Արզումանյանի առաջարկից

”Չեմ կարծում, որ քաղաքական հաճույքի համար արված հայտարարությունները կարող են լուրջ մեկնաբանությունների տեղիք տալ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի արած հայտարարությանը, թե ԱԳՆ-ի փոխարեն պետք է լրատվամիջոց պահել: Նշենք, որ Արզումանյանն ասաց, որ ահռելի գումարներ են ծախսվում ԱԳՆ-ի համար, սակայն ԱԳՆ ներկայացուցիչները լրատվամիջոցներից են տեղեկություններ ստանում արտաքին քաղաքականության մասին, ուստի ավելի ճիշտ է ԱԳՆ-ի փոխարեն լրատվամիջոց պահել:

 ՛՛Կան պատգամավորներ, որոնք սիրում են հռետորական հարցեր հնչեցնել, և ակնհայտ է մեկ բան` չկա մի երկիր, որի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամբողջությամբ լինի բաց լրատվության համար՛՛,-նկատեց Աշոտյանը: Նա հավելեց, որ եթե կան բանակցություններ, ապա ակնհայտ է, որ բանակցային գործընթացի արդյունքները պետք է հրապարակվեն, և ոչ թե պրոցեսը:  ՛՛Արտաքին քաղաքական շահերը պահանջում են, որ բանակցային գործընթացի մանրամասներից չհրապարակվեն, սա արդեն ակնհայտ է. որևէ զարմանալի բան չկա, չեմ բացառում նաև, որ տալիս եք հարցեր, որոնք պատասխանները գիտեն մեր գործընկերները, բայց բնականաբար, այդ պահի դրությամբ ելնելով հանրային շահից՝ մանրամասներ չեն հաղորդվում՛՛,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ