19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացածների հարազատները Հրաչյա Հարությունյանից փոխհատուցում են պահանջում

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը և Պոդոլսկում  վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած “Կամազ”-ի վարորդ  Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը խոսեցի դատաքննության ընթացքի մասին:

’’ Գրավոր ընթացակարգով հարցաքննվում են ոստիկանները, ովքեր ներգրավված են այդ գործում և մասնակցել են Հրաչյա Հարությունյանի ձերբակալմանը: Հարցաքննվում է նաև հետևից ընթացող մեքենայի վարորդը’’,-նշեց Երանուհի Թումանյանցը:

Նա նկատեց, որ Հրաչյա Հարությունյանը ընդունել է իր մեղքը և դատաքննության փուլում պատասխանում է բոլոր հարցերին: Առողջական վիճակը լավ է:

 Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց,որ մահացածների հարազատները դրամական փոխհատուցումներ են պահանջում.’’Ես այնպես չէ որ կողմ չեմ դրան, բայց դա պիտի որոշի դատարանը: Ես չգիտեմ այդ խնդիրը ոնց պիտի լուծվի: Կոնկրետ չգիտեմ ինչ գումարի մասին է  խոսքը և ոնց պիտի փոխհատուցենք ’’ :

Կտեղափոխվի արդյոք Հրաչյա Հարությունյանը Հայաստան,  նախաքննության ավարտից հետո, պատիժը կրելու համար` հարցին Թումանյանցը  նկատեց, որ երբ պատիժը արդեն որաշված  կլինի, այդ ժամանակ կարող է քննարկվել այդ հարցւ Ռուսաստանի արդարադատության նախարարության հետ միասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ