19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ՌԴ-ը Ղրիմով կգնա, Հայաստանը ԼՂՀ-ով չի անդամակցի

”Աստանայում հայտարարություն է արվել, որ Հայաստանի անդամակցությունը կճանաչեն` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված սահմանների։ Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պայմանները նույնպես տարբեր են: Այսօրվա Ռուսաստանի սահմանները ներառում է Ղրիմը, որի դեմ հենց Դուք անձամբ քվեարկել եք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում”,-այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարղականի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով ԱԺ փոխնախարար Կարեն Նազարյանին։

Նա նշեց, որ այդ որոշմամբ ճանաչել են Ռուսաստանի սուվերենությունը Ղրիմի նկատմամբ, և հարցրեց, թե հիմա ինչն է խնդիրը, որ մենք չենք կարող անդամակցել ԼՂՀ-ի հետ միասին։

՛՛Նաև կխնդրեի, որպես նախկին Ձեր կոլեգա ՄԱԿ-ում, Դուք անձամբ, մինչև քվեարկելը, հորդորել եք Ձեր ղեկավարությանը, որ դեմ քվեարկելով այդ բանաձևին Հայաստանը կարող է շատ լուրջ մեկուսացման մեջ ընկնի և դասվի ՄԱԿ-ի 194 երկրներից այն տասնյակի շարքերին, որոնք ոչ միշտ է, որ մեծ վարկանիշ ունեն այդ կազմակերպություններում՛՛,-հարցրեց նա:

Նազարյանը պատասխանեց, որ առաջին հարցի հետ կապված առաջիկայում կլինեն հավելյալ մտքեր, մեկնաբանություններ: Ղ՛՛րիմի ճանաչման հարցի մասին շատ է խոսվել: Մենք, դեմ քվեարկելով բանաձևին, չենք ճանաչում Ղրիմը, այսինքն՝ դա չի ենթադրում Ղրիմի ճանաչում: Այդ քվեարկության ժամանակ գիտեք, որ մեր մեկնման կետն է եղել, մեր սկզբունքային դիրքորոշումը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը: Ինքներդ ժամանակին ուսումնասիրել եք այդ հարցը, և գիտեք, որ մենք երբեք չենք հանդուրժել միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքի, դա համարվում է նաև միջազգային հանրության ողնաշարը, դրա ստորադասումը այլ սկզբունքի մեզ համար միշտ եղել է անընդունելի, այդպես է եղել և այդպես շարունակվում է՛՛:

՛՛Մշտապես ողջունել ենք և համարել ենք, որ որևէ հիերարխիա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման ֆունդամենտալ սկզբունքների միջև չկա, սակայն այս պարագայում վիճահարույց է ինքնորոշման իրականացման ձևը, քանի որ ճիշտ, թե սխալ, միջազգային հանրության զգալի մասը՝ մեր բարեկամները այդ թվում, գտնում են, որ տեղի է ունեցել բռնակցում և դժվարանում են հստակ պատկերացում ստանալ, թե ինչ պայմաններում է անցել այդ հանրաքվե կոչեցյալը: Սա է տարակուսանքը: Մենք սովոր ենք՝ անկախությանը դեմ ըլլալով անջատումին կամ կողմ ըլլալով անջատումին դեմ կըլլանք, և եթե այդքան սկզբունքային ենք, ինչու չենք ճանաչում Հարավային Օսիայի, Աբխազիայի և այլոց՝ մեր պես գերեվարված նախկին խորհրդային կայսրությունում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՛՛,-արձագանքեց Արզումանյանը:

Նազարյանն ասաց, որ  այս պահին երևի թե վաղ է խոսել դրա մասին, որովհետև մենք ինքներս դեռ չենք ճանաչել ԼՂ հանրապետությունը: ՛՛Դրանով է պայմանավորված, որ մենք դեռևս չենք ձեռնարկել այդ քայլի հետ կապված, մյուս տարածքների հետ, որ նշեցիք, ես չեմ ուզում հավելյալ մեկնաբանություններ անել այն պատճառով՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ