01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Կօգնի՞ նորանշանակ նախարարը /վիդեո/

Արդարաատության նախկին նախարար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ի տարբերություն ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանի, կառավարության շենքից դուրս եկավ հանգիստ ու շարունակեց ճանապարհը: Իսկ կառավարության շենքի դիմաց հավաքվածները տեսնելով Հովհաննես Մանուկյանին՝ անմիջապես շրջապատեցին նրան:

Բանակում մահացած զինծառայողների ծնողները,  հաշմանդամ օդաչուները, Այնթապում գազի պայթյունից տուժած տան բնակիչները, նաեւ Էջմիածին քաղաքից մի կին հարսի եւ 1 տարեկան թոռան հետ միանգամից մոտեցան նախարարին: Նախարարը խորհուրդ տվեց մեկ-մեկ ներկայացնել խնդիրները:

Նա բոլորին խոստացավ մայիսի 31-ին ընդունել եւ փորձել պարզել, թե հարցերը իր իրավասության ոլորտո՞ւմ են:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ