08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միկոյանի հուշարձանն ու Միկոյան երշիկը. քննարկում

“Ես վստահ եմ, որ Միկոյանը իմ սերնդի, ինչպես նաեւ այլ սերունդների համար լուսավոր չի եղել եւ իմ սերնդի ու հետագա սերունդների համար, այս արձանը, եթե կառուցվի, լինելու է մի վայր, որ ես ինքս կողջունեմ այն դասատուներին, ովքեր իրենց աշակերտներին կտանեն՝ ցույց տալու, թե ինչպիսին չպետք է լինի մարդը եւ հայ մարդը”,-ասաց Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Վերջինս նման հայտարարություն արեց քաղաքական ու պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձան տեղադրմանը նվիրված քննարկմանը:

Սանասարյանի խոսքով, Միկոյանի անունը պետք է հիշվի ոչ թե արձանով, այլ երշիկով, բայց երշիկ ուտելիս էլ պետք է հիշել, որ երշիկի մեջ արյուն կա: 

“Ա1+” հեռուստաընկերության տնօրեն Մելս Մովսիսյանը նույնպես դեմ է արձանի տեղադրմանը: Բայց միայն այն պատճառով չէ, որ չի ընդունում Միկոյանի կերպարը, այլ դեմ է՝ Հայաստանը տարբեր մարդկանց համար գերեզմանատուն սարքելու հոգեբանությանը:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ  անցած դարի  70-ականներին,որ երբ Մոսկվայի տան Սյունազարդ դահլիճում այդ թվականին նշվել է Եղիշե Չարենցի 80-ամյակը եւ Անաստաս Միկոյանը դողդոջուն քայլերով մտել է դահլիճ, այնտեղ նրան սուլոցներով են ընդունել:

Ըստ Հովհաննիսյանի  Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այսպիսի քայլ անելը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների նկատմամբ, ովքեր չկարողացան ստալինյան մեծ տեռորից մազապուրծ լինել:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին ապրիլի 30-ին համաձայնություն տվեց Երեւանի Իսահակյան-Կորյուն փողոցներին զուգահեռ պուրակում տեղադրելու խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ