”Հայաստանի անդամակցությունը պետք է իրականացվի ամենակարճ ժամկետում”.Պուտին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկելի հուլիսի 1-ին: Итар-Тасс-ը հայտնում է, որ այդ կերպ նա արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին:
”Հունիսի ընթացում, եթե բոլոր առևտրային հարցերը լուծված լինեն”,-նշել է Նազարբաևը: ”Համաձայն եմ առաջարկի հետ”,-արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամակցությունը պահանջող բոլոր պահանջները: Պուտինը հույս է հայտնել , որ Հայաստանը շուտով կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: ”Հույս ունենք, որ միության ստեղծումից քիչ անց Հայաստանը կկարաղանա դառնալ նրա լիարժեք և լիիրավ անդամ: Պայմանագիրը պետք է հաստատել և ստորագրել ամենակարճ ժամկետում”,-հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը մինչ հունիսի 15-ը: