01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահանջում են Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել իր կողմից մատնանշված փաստաթուղթը

Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։

Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էր ՀՀ նախկին իշխանությունների պատվերով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդիսանում է պետականակենտրոն քաղաքական ուժ, որի համար պետական կառավարման ինստիտուցիոնալիզմը, պետական և ազգային ինստիտուտների արդյունավետությունը, վստահելիությունն ու կանխատեսելիությունն ունի կենտրոնական նշանակություն և կարևորություն՝ հայտնում ենք մեր խորը մտահոգությունը այս հայտարարության առընչությամբ։

Ուստի, լիազորված եմ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի կողմից պահանջել Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել իր կողմից մատնանշված փաստաթուղթը՝ այն հանգամանալից հետազոտելու, անհրաժեշտ հետևություններ անելու և ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ և շեղող օրակարգերի հաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճն ու ձեռագիրը, հայտարարում եմ, որ գոյություն չունի որևէ խոչընդոտ այն հրապարակելու համար, և որևէ հիմնավորմամբ այն չհրապարակելու դեպքում հետևությունը կլինի միայն մեկը. այդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի և Նիկոլ Փաշինյանը ուղղակի հավատարիմ է մնում իր ոճին և ձեռագրին։

Եթե այն իրականում գոյություն ունի և իր բովանդակությամբ հանդիսանում է արժեքավոր փաստաթուղթ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը աջակցել և օժանդակել ՀՀ կառավարությանը երկրում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամը արագ հաղթահարելու համար։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ