Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:
96 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛րպետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը:
Աշխարհն այդ օրը կրկին լսեց հայի մասին, իմացավ, որ մենք կանք ու որ լի՛ենք մեզ պաշտպանելու, մեր ապագան ինքներս կերտելու անկոտրում վճռականությամբ:
Եվ այսօր, նշելով մեր առաջին հանրապետության օրը, մենք նաև խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին հանրապետության կայացումն ուաշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ուարժանապատվությունը պահող հայ զինվորը: Նաև նրանց օրինակն էր, որ, ոգեշնչելով մեր նորօրյա հերոսներին, մեր ժողովրդին բերեցմայիսյան մյուս պանծալի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, հաջողություն: Արժանի՛ լինենքմեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին փոխանցենք ավելի հզոր, ավելի ծաղկուն Հայաստան: