05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ոստիկանապետի աթոռին շատ աչք կա. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աթոռթի վրա շատ աչք կա: Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է:

Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, ապա, թերթի հասած լուրերով, այս հարցում էական դերակատարում է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով մի պատկառելի փաթեթ է դրել Սերժ Սարգսյանի սեղանին՝ այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանությունում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ