12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին:  Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: “Գիտեմ, որ ցուցահանդեսը  մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:   

Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում:

Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում:

Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել:

 ***

Մայքլ Արամ Վոլոհոջյանի բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և  մասնագիտացված 600 խանութներում: Անվանի դիզայների բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է Eellis Island շքանշանը, որը նա ստացել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ի մշակույթում ունցած նշանակալի ավանդի համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ