16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին:

 Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված և դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:

 ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել:

 Սերգեյ Նարիշկինը կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և վստահեցրել, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև կապերի առավել սերտացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ