26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երեւանում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով  վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է  մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից  10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մյուս վայրերում առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից:

Առաջիկայում կմեկնարկեն նաև նախորդ տարիներին կառուցված թվով 59 մինի ֆուտբոլի խաղադաշտերի վերանորոգման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ