29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը գրել է․

«2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար

«Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:

Համեմատության համար նշեմ, որ 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41մլն, 2016-ին` $23.10մլն:

2020թ. նախատեսված գումարից`

$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,

$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,

$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,

$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):

Մնացածը` այլ ոլորտներին:

«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:

Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեյով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ