Սահմանադրական դատարանի շենքը բարդ իրավիճակում է հայտնվել
Սահմանադրական դատարանի դահլիճն ու շենքն ամբողջապես կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը՝ պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե ՍԴ-ի դահլիճի ջեռուցման հարցը լուծվել է, թե ոչ:
՛՛Ջեռուցման համակարգը գործում է ու բավարարում է լրիվ: ՍԴ-ի շենքը բավականին բարդ իրավաճակում է գտնվում, քանի որ այնտեղ տարբեր կուսակցություններն են դեռ 2-22 տարի առաջ տեղավորվել , ԱԳՆ-ն հիմնական վերանորոգում չի իրականացրել: Եթե անեն, պետք է սկսեն պատուհաններից, ու լրիվ կապիտալ վերանորոգում անեն՛՛,-արձագանքեց Հակոբյանը:
Նա շեշտեց, որ ամեն տարի ԱԺ-ում այդ մասին ասվում է, սակայն հատկացումներ չեն արվում: ՛՛Աննընդհատ ասվել է՝ հլը թողնեք, տեսնենք: Սկսած վարագույրներից վերջացրած շենքի առաստաղը, հիմնովին պետք է լինի՛՛,-ասաց նա ու հույս հայտնեց, որ այս տարևի այդ վերանորոգման համար գումարը կհատկացվի: