28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուլուն Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, Եկեղեցու հայտարարությունը լսել՝ չի հասկացել

«Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ  անվանում էր «մարտնչող ապուշ», – այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նույն ինքը՝ ԼՈՒԼՈՒՆ: Այս արտահայտությունը, ցավոք, յուրաքանչյուր անգամ կրկին շրջանառվում է, երբ հերթական հարցազրույցն է տալիս Լ. Բադալյանը: Վարդավառին նվիրված նրա վերջին հարցազրույցը եւս կարելի է դասել այդ շարքում: Այսօր Ազգային ժողովի դիմաց իմքայլականների նախաձեռնած «խալի լվալու» արարողության ժամանակ, լրագրողը Լուլուից հետաքրքրվեց, թե արդյոք նման միջոցառումները հատուկ նպատակով չեն անում, որ շեղեն, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին շատ քննարկված հարցից: Ի պատասխան Լ. Բադալյանն ի ցույց դրեց իր մտքի «գոհարները»՝ փաստելով, որ Ստամբուլյան կոնվենցիան կարդացել՝ բան չի գտել, եկեղեցու հայտարարությունը լսել՝ չի հասկացել: Այս մասին գրում է «Իրավունքը»:

 «Նախ ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է մեր մեջ ամրապնդվել «Ստամբուլյան կոնվենցիա» վերնագիրը, դա կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դրա կանխարգելման միջոցների մշակելու կոնվենցիան է: Ես ամբողջությամբ կոնվենցիան ուսումնասիրել եմ եւ այդտեղ որեւիցե մի բան, ինչն այ այսպիսի մե՜ծ իրադարձությունների,  մեծ քննարկումների թեմա է տվել,  չեմ գտել: Հետեւաբար չեմ կարծում, որ մենք շեղելու խնդիր ունենք: Ճիշտ հակառակը՝ ունենք խնդիր բացատրելու, թե այս արհեստածին, կեղծ օրակարգը, որ մտցվել է, իրենից ինչ է ներկայացնում եւ չգիտեմ՝ այ այսպես, ինչ-որ խառը իրավիճակ է ստեղծվել: Մենք դրանից խուսափելու որեւիցե բան չկա, մեր ԱԺ օրակարգում չկա ստամբուլյան կոնվենցիան կամ կարճ ասեմ՝ կանանց նկատմամբ բռնությունների դեմ կոնվենցիան, այն օրակարգ չի մտել: Բայց օրակարգ մտնելու դեպքում էլ՝ մենք պետք է քննարկենք, այնուամենայնիվ, հետեւաբար շեղելու որեւիցե պատճառ չկա», – ասել է Լ. Բադալյանը:

Լրագրողը նաեւ հարցրել է պատգամավորից, թե արդյոք չի տեսել Եկեղեցու հայտարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որով Եպիսկոպոսաց դասը հորդորել էր իշխանությանպատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից: Այստեղ էլ Լուլուն տվել է իրեն բնորոշ պատասխան. «Լինելով մկրտված քրիստոնյա, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, հարգելով եկեղեցու կարծիքը՝ եկեղեցու մեր հոգեւորականների հետ կցանկանայի քննարկել, հասկանալ, թե որն է խնդիրը: Որովհետեւ, եթե խոսքը կանանց նկատմամբ բռնության մասին է, եւ եթե մենք խոսում ենք եկեղեցու մասին, ապա Մխիթար Գոշի դատաստանագրքում եւս կետերով նշված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կամ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այսինքն՝տեսեք, սկսած ես միջնադասրից եմ գալիս, թեեւ այսօր մեր պետության, նաեւ մեր անկախ հանրապետության, մեր ազգի մշակույթի մեջ միշտ եղել է այդ վատ վերաբերմունքը, կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը: Այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ հասկանում այս իրարարանցումը, նաեւ եկեղեցու հայտարարությունը: Հետո ասեմ, որ ավելին՝ Ստամբուլյան կոնվենցիայում կանանցից բացի, ուրիշ բան չկա, այնտեղ խոսքը կանանց նկատմամբ բռնության մասին է: Մի քիչ ուսումնասիրելով նաեւ հասկացա, որ կան թարգմանության հետ խնդիրներ,  այսինքն՝ երբ դու այլ լեզվով ես կարդում կոնվենցիան՝ անգլերենով կամ ռուսերենով կամ որեւիցե այլ լեզվով, որին տիրապետում ես, լրիվ ուրիշ պատկեր է: Դրա համար է այն տարընթերցումների տեղիք տվել, ավելի շատ թարգմանական խնդիրներ են»:

Ըստ Լ. Բադալյանի, կոնվենցիայում կա «զուգընկեր» հասկացությունը, որը նույնպես թարգմանաբար է այդպես ընկալվում. «Խոսքն այնտեղ արդեն ամուսնացած եւ ոչ պաշտոնապես ամուսնացած, բայց քաղաքացիական ամուսնությունների մասին է: Զուգընկեր դրա մասին է խոսքը»: Իսկ թե զուգընկեր, հատկապես քաղաքացիական ամուսնությամբ կին-տղամարդ միայն կարող է լինել, թե տղամարդ-տղամարդ կամ կին-կին, ինչի համար կանաչ լույս է վառում կոնվենցիան, Լուլուն հմտորեն չխորացավ:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ