18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներքին շուկայում գյուղմթերքի վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում

Գյուղատնտեսական մթերքների և վերամշակված արտադրանքների անվտանգության խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, սպառողների ազգային ասոցիացիայի գյուղ դեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: Նա նկատեց, որ եթե արտաքին շուկայի համար վերահսկվում է գյուղմթերքի որակը, ներքին շուկայի մասին նույնը հնարավոր չէ  ասել. “Ես չէի ասի, որ տեղական շուկայի համար գյուղմթերքի վերահսկողություն պատշաճ իրականացվում է: Մենք այդքան խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում”:
Աճեմյանի հավաստմամբ  պետք է ստուգվի հատկապես նիտրատների և պեստիցիդների պարունակությունը գյուղմթերքում:

“Մենք փոքր ազգ ենք, մենք չենք կարող մեր օրգանիզմին նման վնաս հասցնել: Ես առաջարկել եմ, որ պտուղ բանջարեղենի մասնագիտացված խանութներում լինեն նիտրատների չափման գործիքներ: Այդ գործիքները հիմնականում հեռախոսի չափ փոքր սարքեր են ու  այդ դեպքում գոնե նիտրատների մասով մենք կունենանք անվտանգ պտուղ բանջարեղեն”:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ