04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հանդիպեցին Դաշնակցականները եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյանները

Այսօր՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ Հայաստանի վարչության եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի միջեւ:

Հանդիպմանը երկու կողմերից մասնակցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը: 

Հանդիպման ժամանակ երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, Սիրիայի հայ համայնքի եւ Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրները:

Անդրադարձ եղավ նաեւ առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումներին: Թե՛ ՍԴՀԿ եւ թե՛ ՀՅԴ ներկայացուցիչները նշեցին, որ իրենք կողմ են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման համակարգին: Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել եւ քննարկել երկկողմ նշանակություն ունեցող կարեւորագույն հարցերը:

ՍԴՀԿ մամլո դիվան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ