29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դեռ գնում Հայաստանից

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Ազգային ժողովում 2013 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց, որ նրան վաղուց ճանաչելով՝ վստահ է՝ իր ասած ամեն թվի տակ ունի պատասխանը, բայց մատուցման ձևից տպավորություն է ստեղծվում, թե փայլուն տարի է եղել տնտեսության աճի մասով: ՛՛Դուք փայլուն ծրագրավորողներ եք, որքան ծրագրավորել եք, հենց այդքան էլ հավաքել եք, անգամ ավել եք հավաքել, ավել հավաքելու խնդրի շրջանակներում ի՞նչ իրավական հետևանքներ են եղել, երբ վարչարարությունը լավացրել եք և ստվերը հանել եք, արդյոք մարդիկ եղե՞լ են, որ կրել են պատասխանատվություն այդ ստվերի բացահայտման համար՛՛,- հարցրեց նա:

Պողոսյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք եկամուտների համար ակնկալվող ներդրումների (հատկապես դրսից) նվազումը կապված է սեպտեմբերի երեքի որոշման հետ: 

Արձագանքելով Ջանջուղազյանը նկատեց, թե իր համար ընկալելի չէր գնահատականը` ինչու իր ներկայացրածը կարելի է ընկալել որպես փայլուն կատարում, որովհետև հենց միայն այն, որ իրական աճը եղել է 3.5 տոկոս, երբ կանխատեսված էր 6.2 տոկոս, դա գնահատել որպես փայլուն կատարման ներկայացում, այնքան էլ արդարացի չի:

՛՛Հարկային եկամուտների համար կանխատեսված ծրագրային ցուցանիշը ճշտվել է, չի նվազեցվել, ճիշտ հակառակը՝ մենք ունեցել ենք ավելացում: Ծրագրերի կատարման տարբեր աստիճաններ են եղել, այս դեպքում ուղղակի համընկել է, սա ուղղակի փաստ է, որ պետք է հաշվի առնել, դրա մեջ բան փնտրել պետք չէ, գործող համաձայնագրերի կատարման աստիճանը որևէ առնչություն չունի այն հայտարարությունների հետ, որ տեղի են ունեցել տարվա ընթացքում՝ անկախ դրանց ուղղությունից:

Համաձայնագրերը կնքված են եղել, որևէ համաձայնագիր չի վերանայվել, դրանք գործողության մեջ են, դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը իրականացվել են այն չափով, որքանով որ իրականացվել են, մենք ստացել ենք նույն դրամաշնորհների մասով ընդամենը 37.8 տոկոսը էն ծրագրային ցուցանիշի, ինչը նախատեսված էր, և դրա մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ ծրագրերը կատարված լինեին 120 տոկոսով, այդքան դրամաշնորհ կստանային:

Պատգամավորը նաև մեջբերեց փոխնախարարի խոսքը, որ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել, ապա հետաքրքրվեց՝ արդյոք դա ծրագրավորված խնդիր է եղել, հատկապես իմանալով, որ մեզ մոտ տեղի է ունենում արտագաղթ: ՛՛Պետական սեկտորում արտագաղթ գոյություն ունի՞, թե՞ ոչ՛՛,- հարցրեց նա: Ջանջուղազյանը պատասխանեց, որ պետական համակարգը չպետք է առանձնացնել հասարակությունից, այն հասարակության մի մասն է, եթե այդ երևույթը առկա է հասարակության մեջ, դա չէր կարող չանդրադառնալ պետական համակարգի վրա:

Այդուհանդերձ, ըստ փոխնախարարի, նման վերլուծություն, որքան իրեն հայտնի է, չկա, գոնե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Թևան Պողոսյանն ընդգծեց՝ իր նշած կապը հետևյալն է. եթե սոցիալական պայմանները բարելավվում են, մարդիկ նախընտրում են մնալ, ոչ թե գնալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ