08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Առնվազն տարօրինակ է

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.

“Մշտապես, պատեհ-անպատեհ խոսվում է պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց պարտադիր զինվորական ծառայության մասին: 

“Չորրորդ իշխանություն”  թերթի 24.05.14թ. համարում հարգարժան լրագրող Լիլիթ Լալայանը հոդված էր հրապարակել “Բանակից ազատված նախարարները և փոխնախարարները” վերնագրով, նշել ազգանուններ և պաշտոններ…

Համաձայն եմ, նրանք որոնք պետք է ծառայեն չեն ծառայել, շատ վատ է: Նրանք ովքեր ազատվել են ոչ օբյեկտիվ պատճառներով, բարոյականության և տղամարդկության լուրջ խնդիրներ ունեն: Սակայն, մեկնդմիշտ իմացեք բոլորդ` “հին” սերնդի մարդիկ, որոնք կրթություն են ստացել խորհրդային տարիներին այնպիսի ԲՈՒՀ-երում, որոնք զինվորական ամբիոններ ունեին նրանք օրինական չէին ծառայում բանակում, որովհետև ամբողջ ուսումնառության տարիներին շաբաթվա մեկ օրը անբողջությամբ անցնում էին զինվորական պատրաստակամության դասեր: ԲՈՒՀ-երն ավարտելուց հետո երկու ամիս ծառայում էին զորամասերում և հանձնում քննություն, ստանում պահեստի լեյտենանտի կոչում:

Ինձ համար առնվազան տարօրինակ է, որ նշում եք Էդվարդ Նալբանդյանի, Երվանդ Զախարյանի, Նարեկ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի ազգանուները: Եթե այդ շարքում էլի կան նման նախարարներ, թող ներեն ինձ, որ տեղյակ չեմ: Սակայն պրոֆեսիոնալ լրագրողը նյութը նախապատրաստելիս և հրապարակելուց առաջ պետք է հարցն ամբողջությամբ ուսումնասիրի, ընկալի ներկայացվող պրոբլեմը, դրա հետ կապված խնդիրները և նոր հանձնի հանրության դատին…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ