08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահվան ելքով սարսափելի ավտովթար Գյումրիում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Մայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են “ՎԱԶ 2106”  մակնիշի 32 ՍՏ 830  և “Մերսեդես”  մակնիշի 80 ՍՍ 222 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում մահացել են, իսկ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1990 թ. ծնված Հ. Ա.-ը, հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:

  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ