25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աղբի ճգնաժամ»: Հայկ Մարությանի «դրայվը» առաջվանը չէ /տեսանյութ/

168 ժամը գրում է.Երևանում աղբահանության խնդիրը շարունակում է մնալ հասարակական քննարկումների կիզակետում: Եվ որքան էլ «թավշյա» հեղափոխությամբ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը նմանություններ չտեսնի Նեապոլի ու Երևանի միջև, այդ նմանություններն ամեն օր ավելի տեսանելի են դառնում:

Նեապոլյան «աղբի ճգնաժամը» տևեց շուրջ 5 տարի (2007-2012թթ.), որքա՞ն կտևի երևանյան «աղբի ճգնաժամը», դեռ պարզ չէ: Եթե Նեապոլում պահանջում էին ամենախիստ ձևով պատժել մեղավորներին, ապա Երևանում՝ պարգևատրում են:

Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը բառացիորեն ձախողել է Երևանի աղբահանությունը, և քաղաքը ամիսներ շարունակ համատարած աղբի մեջ է, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։

Իսկ մինչ այդ հասարակական ակտիվիստներն են քաղաքապետին հիշեցնում , որ նա չի կատարում իր նախընտրական խոստումը. Օրերս նրանց նախաձեռնած ակցիայի շրջանակում մի խումբ քաղաքացիներ Երևանի Արշակունյաց փողոցից աղբ էին բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ «հանձնելու» քաղաքապետարանին:

Թե ինչ էր խոստացել Երևանի քաղաքապետը նախընտրական ելույթներում, ու ինչ ունենք այսօր՝ կարճ տեսաշարով

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ