23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը. մարզպետը՝ Բագրատյանին

Պարոն Հրանտ Բագրատյան.

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։

Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը կառուցվել է։

Իրականում մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սևան։

Կամ, եթե չգիտեք, թե ձկները ինչով են սնվում, ապա պետք չէ դրանից խոսել։

Հ.Գ.֊Պետք է խոսել այն ոլորտներից, որին տիրապետում եք, իսկ ես շատ լավ կարծիք ունեմ Ձեր մասին՝ որպես լավ տնտեսագետի։

Հ.Գ.֊Օրինակ ինձ չեք տեսնի ֆիզիկայից խոսելիս, այն ինչ չգիտեմ (Տարրական գիտելիքներից առավելի մասին է խոսքը), չեմ խոսում։

Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ