23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ազատ, անկախ ու հայկական Արցախի միջազգային ճանաչումն է մեր առաջնային խնդիրը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազատ, անկախ ու հայկական Արցախի միջազգային ճանաչումն է մեր առաջնային խնդիրը

1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, և բոլոր նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ի վերջո, գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի դարբինը, Արցախը երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության պայքարը այլ ելք, քան հաղթանակ չի կարող ունենալ:

Ազատ, անկախ ու հայկական Արցախի միջազգային ճանաչումն է մեր առաջնային խնդիրը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ