05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանները հրահանգել են տաքսու վարորդներին կիրակի մարդ չտեղափոխել. ահազանգ

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ օրերս Երևանի տարբեր համայնքներում ոստիկանները մոտեցել են տաքսու վարորդներին և հրահանգել կիրակի օրը ուղևոր չտեղափոխել քաղաքի կենտրոն: Ոստիկանները հեռախոսահամար են վերցրել, գրանցել մեքենաների համարները և ասել, որ այդ օրվա երթը նկարահանվելու է: 

Նշենք, որ մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 14։00-ին Թբիլիսյան խճուղում ավտերթ է անցկացնելու ”Դո´ւրս մեր գրպանից” նախաձեռնությունը: 

”Բոլոր վարորդներին, ովքեր դեմ են կարմիր գծերին և նկարահանող տեսախցիկների, արագաչափերի տուգանքների չափերին, հրավիրում ենք ավտոերթի, մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 14։00, Թբիլիսյան խճուղի (ռադիոկայմի մոտ): Ավտոերթը կանցնի Երևանի հիմնական ճանապարհներով և կավարտվի Էրեբունի վարչական տարածքում: 

Նախաձեռնության պահանջներն են՝
1. վերացնել կարմիր գծերը, 
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները 
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ