23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանություններին բազմիցս զգուշացրել ենք, որ եթե այսպես շարունակվի, Սևանա լճի փոխարեն ճահիճ կունենանք. Բնապահպան

Սևանա լճի շուրջ բարձրացված աղմուկն օրինաչափ է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։
«Այն իրավիճակը, որ հիմա ստեղծվել է, խիստ մտահոգիչ է։ Այդ իրավիճակը արդյունք է կոմուլյացիայի՝ գումարած այն բոլոր խնդիրների, որոնց մասին տարիներով բարձրաձայնել ենք։ Մի քանի մաքրող կայան ունենք, որոնք միայն մեխանիկական մաքրում են իրականացնում։ Ջրավազանի հոսքաջրերն ամբողությամբ լցվում են լիճը, լիճն աղտոտվում է և օրգանական, և անօրգանական նյութերով», – ասաց Կարինե Դանիելյանը։

Բնապահպանը նշեց, որ խնդիրները բազմաթիվ են, և իրենք իշխանություններին բազմիցս են զգուշացրել, որ եթե այսպես շարունակվի, ապա լճի փոխարեն ճահիճ կլինի։

«Լճում ակտիվ ճահճացում է։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարությամբ հանդես է եկել՝ մանրամասն նշելով ջրի կանաչման պատճառները, բայց չեն նշել, որ Սևանը բացասական բալանսի է ենթարկվել վերջին տարիների ընթացքում։ 2012 թվականից սկսած առնվազն 4 անգամ ջրի մակարդակը բարձրացնելու փոխարեն իջեցվել է», – ասաց Կարինե Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով՝ ամիսներ առաջ էլ խոսել են այս վիճակի մասին՝ ասելով, որ լիճը ճահճանում է։

«Դա ոչ մեկի չի հետաքրքրել։ Համակարգային ռազմավարական մոտեցում չենք դրսևորում երկրում որևէ խնդրի ուղղությամբ, հատկապես՝ էկոլոգիայի», – նկատեց Կարինե Դանիելյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ