13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նկատողություն՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել։ Այս մասին  հայտնեցին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ նկատողությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա «խնչած ունեմ» արտահայտության համար է՝ Երեւանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-ի իջեցնելու քաղաքապետի առաջարկի քննարկման ժամանակ։ Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ