05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ են. Ջոնի Մելիքյան

Ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ են։ Այս մասին «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին մի կողմից միմյանց հետ խնդիրներ ունեն, մյուս կողմից ժամանակ առ ժամանակ տնտեսական ակտիվ համագործակցություն են ծավալում, որը 2013-2015թթ.-ին լուրջ պրոգրես ունեցավ:

«Վերջին 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև բավական մեծ աճ գրանցվեց տուրիզմի ոլորտում, ինչը Վրաստանի տնտեսությանը բավական լուրջ գումարներ էր բերում։ Եթե տրանսֆերտների հետ միասին գումարենք, խոսքը մինչ 1-1,5 միլիարդ դոլարի մասին է, իսկ սա բավականին լուրջ թիվ է: 2008թ.-ից որակապես փոխվեցին ռուս-վրացական հարաբերությունները: Այնտեղ մտավ պետական պրոպագանդան՝ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատվում էին միմյանց դեմ փաստաթղթեր, բայց երբ իշխանափոխություն եղավ, ստիպված եղան դժգոհության ֆոնի վրա համագործակցել Ռուսաստանի հետ», – նկատեց բանախոսը։

Վերջին իրադարձություններին, ըստ նրա, Մոսկվան չկարողացավ չարձագանքել։ «Չէի ասի, որ Մոսկվայի արձագանքը կոշտ էր։ Ռուս զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան ժամանում են Լարսով՝ սեփական ավտոմեքենաներով։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այնտեղ բողոքի ակցիաները հիմա էլ շարունակվում են, բայց դրանց մասնակիցների թիվը նվազել է», – նշեց վրացագետը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ