Վերջին զանգից հետո խնջույքները չեն բացառվում
“Շուրջ 25 հազար շրջանավարտի համար վաղը կհնչի Վերջին զանգը, տոնական միջոցառումներ կլինեն քաղաքում, Ազատության հրապարակում վաղը երեկոյան կլինի տոնական համերգ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Վերջին զանգը նաեւ վերջին դասն է եւ դպրոցներում այն տարբեր կերպ է անցկացվելու: Նարինե Հովհաննիսյանը չբացառեց վերջին դասից հետո խնջույքները կամ քաղաքից դուրս էքսկուրսիաները:
Նախարարությունը ակտիվ համագործակցում է ոստիկանության հետ, որպեսզի խուսափեն այլեւայլ դեպքերից:
Նարինե Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ Վերջին զանգի համար դպրոցներում դրամահավաքություն չի արվել: “Եթե կան դպրոցներ, որտեղ վերջին դասի համար գումար է հավաքվել, ապա դա ծնողներն են հավաքել, ընդ որում՝ ավարտական երեկոյի համար”,- ասաց նա: