09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հուլիսի 1-ից ավելի տհաճ վիճակում են հայտնվելու բոլոր այն կաթ արտադրողները, ովքեր սխալ մակնշում կունենան, ես ձեզ խոսք եմ տալիս. Գեորգի Ավետիսյան

Հուլիսի 1-ից ավելի տհաճ վիճակում են հայտնվելու բոլոր այն կաթ արտադրողները, ովքեր սխալ մակնշում կունենան, ես ձեզ խոսք եմ տալիս: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի կազմակերպած «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկմանը հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը վերջերս մեծ մոնիտորիգ է իրականացրել կաթնամթերքի տարբեր տեսակներում բուսական յուղի առկայության մասին մակնշման հետ կապված և 20 խոշոր խաղացողներից 9-ի մոտ գտել են անհամապատասխանություններ.

«20 նմուշից 9-ում շեղումներ եղել են բուսական յուղի մասով, բոլորը խոստացել են, որ ուղղելու են»:

Գեորգի Ավետիսյանը նշեց, որ անցած տարի հուլիսի 16-ից սկսած անընդհատ զգուշացրել են, հետո իրակացրել են միջոցառումներ։

Նա  նշեց նաև, որ արդեն հասցրել են կարագի փոխարեն սփրեդ վաճառող մեկ կաթ արտադրողի հարցով Դատախազություն դիմել։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք փոփոխություններ էր իրականացրել որոշ ապրանքների մակնշման կանոններում: Այս փոփոխությունները «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»՝ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգում ընդունվել են դեռևս 2017թ. նոյեմբերի 20-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, և ուժի մեջ են մտել 2018 թ. հուլիսի 16-ից:

Որոշման համաձայն՝ մակնշման փոփոխությունները թույլ են տալիս սպառողին հստակորեն տարբերակել կաթնային յուղ կամ դրա փոխարինիչ պարունակող կաթնային արտադրանքները, քանի որ մակնշման մեջ դրա մասին նշվում է հատուկ տառատեսակով, գույնով և չափով:

Մասնավորապես, արտադրողը պարտավոր է մակնշման մեջ նշել տեղեկություն բուսական յուղի պարունակության, ինչպես նաև՝ կաթի յուղի փոխարինիչի առկայության վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ