05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հանձնում է Տիգրան Ավինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը, Հարություն Վարդանյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Հակոբ Արշակյանինը և Տիգրան Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Ղազար Ղազարյանինը, Էրիկ Գևորգյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Դավիթ Աբազյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

  1. Ընդունել ի գիտություն, որ`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) Հասմիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի հուլիսի 4-ին՝ Երևան-Լաքնաու-Հանոյ, հուլիսի 7-ին՝ Հանոյ-Սինգապուր, իսկ հուլիսի 9-ին՝ Սինգապուր-Լաքնաու-Երևան երթուղիներով։
  2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
  3. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ