11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շուշիի ազատագրմանը 1000 հոգի է մասնակցել, 4000-ը մեդալ է ստացել

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը, կրկնեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Այսօր  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված բանաձևը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ բացատրեց. ՛՛Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ բոլոր առումներով բացատրելու, ներկայացնելու, համոզելու, հաշվառելու, հաշվարկելու, այնպես անելու, որ մեր քաղաքացիներին մենք սոցիալական լուրջ որևէ խնդիր չհարուցենք։ Հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի Ազգային ժողով՛՛:

 Աբրահամյանը ընդգծեc՝ նրանք, ովքեր ուզում են մասնակցություն ունենալ նոր փաթեթի մշակմանը, կարող են մասնակցել: Ըստ նրա՝ արդյունքում կլինի օրենքի նախագիծ, որը կբխի բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքացու, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության առաջարկությունները։

Մեկ այլ հարց ևս ուներ Վարդանյանը. ՛՛Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ծրագրում այդ մասին դրույթներ կան, բայց պետության սուղ միջոցներով մենք մինչև այսօր չենք կարողացել այդ հարցը լուծել, և սոցիալական, և բարոյահոգեբանական տեսանկյունից: Նոր Կառավարությունն արդյոք մտադիր չէ՞ իրական հաշվառում կատարել, թե ովքեր են մասնակցել ազատամարտին: Շուշիի ազատագրմանը մասնակցել է մոտ հազար մարդ, բայց չորս հազար մարդ մեդալ է ստացել Շուշիի ազատագրման համար: Եթե արվի իրական հաշվառում, եթե իհարկե շատ ուշ չէ, ապա այդ սուղ միջոցները հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել՛՛: 
Վարչապետը համաձայնեց և նշեց, որ հաշվառում պետք է արվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ