29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննարկումներն ընթացան Հովիկ Աբրահամյանին հատուկ անկեղծ եւ բաց մթնոլորտում. Հ. Նաղդալյան

 Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ` կառավարության ծրագրի եւ  դրա շուրջ ԱԺ-ում ծավալվող քննարկումների առիթով:

 Տիկին Նաղդալյան, Հովիկ Աբրահամյանի  կառավարության ծրագրի հրապարակման պահից եւեթ, ինչպես եւ սպասվում էր, կարծիքների տարափ տեղաց` մեկնաբանություններ, համեմատություններ նախորդ ծրագրի հետ եւ այլն, բայց ինչն է զարմանալի, որ այս անգամ հնչած կարծիքները իրենց բնույթով կարծես հակասական էին: Դրանց մեջ տեսակետներ կային նաեւ,  որ կառավարությունը համեստ առաջադրանքներ  է դնում իր առջեւ եւ զգույշ է նպատակադրումների մեջ: Համաձա?յն եք:

 -Ժողովրդական մի խոսք կա` զգուշությունն էլ տղամարդկություն է, միտքս այն է, որ կառավարությունը նախընտրում է իրատեսական, ռեալ խնդիրներ առաջադրել, եւ թեկուզ ոչ մեծ, բայց հստակ ու վստահ քայլերով, մեր բնակչության համար տեսանելի եւ շոշափելի արդյունքներով առաջ գնալ: Մոտեցումը ենթադրում է ոչ թե սահմանափակ, կամ դանդաղ տեմպեր, այլ հանրության համար, ինչպես ասացի, շոշափելի արդյունքներ, գործընթացներ, որոնք աներկբա են  լինելու, շարունակական եւ հետեւողական, ոչ թե ակնահաճո, բայց ոչ իրականանալի խոստումներով՝ անխուսափելիորեն կարճաժամկետ հաջողություն եւ զուտ տպավորություն ապահովել: Ուրեմն, վարչապետը ձգտում է ոչ թե տպավորություն ստեղծել, այլ ռեալ գործ կատարել:

   Պարզ է, որ կառավարության ծրագիրը քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, եւ որքան էլ տարածվի իր ծավալների մեջ, այնուամենայնիվ,  կոնցեպտուալ, հայեցակարգային նպատակադրումների, համալիր մոտեցումների եւ գաղափարախոսության, առաջնահերթությունների եւ գերակայությունների մասին է խոսքը: Իսկ հետագայում, ծրագիրը ընդունելուց հետո, օրենքների, ենթաօրենսդրական փաստաթղթերի, միջոցառումների պլանների եւ ծրագրերի միջոցով կբացահայտվեն եւ կիրագործվեն այս ծրագրի նպատակներն եւ գերակայությունները:

 Երկու օր է կառավարության ծրագիրն արդեն Ազգային ժողովում է եւ քննարկումների էպիկենտրոնում: Հատկապես Ձեզ ի՞նչն է գրավում թե’ ներկայացված ծրագրում եւ թե դրա շուրջ ծավալվող քննարկումներում:

 -Կարծում եմ, խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար ընդունելի էին այն մոտեցումները եւ նպատակները, որոնք ընտրել էր Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարությունը, եւ, առաջին հերթին, իր գործունեության գլխավոր գերակայությունը` ՀՀ քաղաքացին, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության եւ բարեկեցության բարձրացումը:

   ԱԺ նիստում ընթացավ շահագրգիռ եւ անկեղծ զրույց , 34 պատգամավոր հարցերով դիմեցին: Հովիկ Աբրահամյանին անձնապես ներհատուկ անկեղծության եւ բաց մթնոլորտում բազմաթիվ ու ամենատարբեր  հարցերի առնչվեցինք: Այդ քննարկման ընթացքում, թերեւս, ձեւավորվեցին մի քանի թեւավոր մտքեր` ,,քիչ խոսենք, շատ գործենք,,, կամ ,,ստվերը բոլորիս թշնամին է,, եւ այլն, որոնք, կարծում եմ, դեռ երկար ժամանակ շրջանառվելու են` ինչպես քննարկումների, այնպես էլ կատարվելիք գործերի ընթացքում:

    Ավելին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ բանալիներ գտավ` ինչպես ծրագրի նախագծում, այնպես էլ լիագումար նիստում` պատգամավորների հարցերին պատասխանելիս: Ինձ համար շատ էական էր, որ բազմաթիվ կարեւորագույն խնդիրների շարքում, առանձնապես առանցքային  են հանդիսանալու, ըստ իս, տնտեսական առաջընթացի ապահովումը, արդյունաբերական քաղաքականության առավել թիրախավորված ու շեշտադրված իրականացումը ու դրա համար անհրաժեշտ նոր ու արդիական գործիքակազմի ներդրումը:

 Կմանրամասնե՞ք

 -Կառավարության ծրագրում եւ մտադրություններում, ինչպես տեսնում ենք, բավական լայն եւ բազմապիսի գործիքարան է առաջադրել էկոնոմիկայի նախարարությունը. հատվածները ծրագրում բավական ծավալուն են, ներառում են մի շարք ոլորտների` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիոն համակարգի, զբոսաշրջության, առեւտրի եւ սպասարկման, արտաքին տնտեսական ոլորտի զարգացում: Առանձնահատուկ հնչեղություն եւ նոր` էապես տարբերվող վերաբերմունք է հռչակվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության նկատմամբ շատ հոգատար բանաձեւով՝ փոքր բիզնեսը չդիտարկել որպես հարկատու: Գյուղը եւ գյուղացին, գյուղատնտեսական արտադրությունը եւ արտադրողականությունը, շահութաբերությունը, գյուղական տարածքներում մարդկանց կյանքի եւ կենցաղի հարմարավետությունը այս կառավարության եւ նրա ներկայացրած ծրագրի գլխավոր թիրախներից են:

Կարմիր թելի նման անցնում են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ոչ միայն ուղղակի գյուղատնտեսական ոլորտում, այլեւ անուղղակիորեն նպաստող, ասենք՝ նույն ջրամբարաշինությունը, որը ռազմավարական կարեւոր ուղղություններից մեկն է հանդիսանալու, իր նպատակադրումների մեջ ունի եւ՛ ոռոգելիության բարձրացումը, որն, առաջին հերթին, գյուղատնտեսական արտադրության շահութաբերության, ինչպես նաեւ, գյուղում կյանքի որակի բարձրացում է նախատեսում, բայց դրա հետ միասին կարող է համարվել բազմաֆունկցիոնալ ուղղություն ՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների համալիր կառավարման, ռեգիոնալ եւ միջազգային ինտեգրացիայի խնդիրների լուծման իմաստով: Կարծում եմ՝ սրանք խնդիրներ են, որոնք , անկասկած առաջնահերթ եւ օրակարգային են մեզ համար:  

Շատ կարեւոր է, որ կառավարությունը այս խնդիրները բարձրաձայնել, շեշտադրել ու առանձնացրել է որպես առանցքային հարցեր,  եւ դրանց նկատմամբ վերաբերմունքն ամբողջ ծրագրում այնպիսին է, որ տնտեսական ոլորտի մնացած բոլոր ծրագրերի կոմպլեքսի մեջ մենք հիմա կարող ենք բանաձեւել՝ տնտեսական աճը կառավարության գլխավոր թիրախն է: Այս ժամանակահատվածում կառավարությունը պետք է աշխատի բեկում մտցնել,  տնտեսական ճեղքում իրականացնել:

Կարծում եմ՝ սա շատ ճիշտ, օպտիմալ ընտրված թիրախ է, որովհետեւ այստեղից է բխում աղքատության ծավալների նվազումն ու արտագաղթի կրճատումը:   Այս բազմագլուխ հիդրան՝ աշխատանքի եւ աշխատատեղերի պակասը, աղքատությունն ու արտագաղթը, որոնք այսօր ծվատում են մեր երկիրը, այս բոլորի հաղթահարման ճանապարհներն է մատնանշում ներկայացվող ծրագիրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ