«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական նոր ստեղծված կուսակցության նորաթուխ ղեկավար Արթուր Ղազինյանը,այսօր ուզում է միավորներ շահել՝ Հայաստանի նախկին իշխանություններին քննադատելով։
Ասել է,թե ՀՀԿ-ն ամեն գնով ուզեց իշխանություն պահել և դրա համար մենք ծանր գին վճարեցինք։
Ծակ պրոֆեսորություն անող Ղազինյանին ասեմ,եթե ամեն գնով իշխանություն էր ՀՀԿ-ն պահում,բա այդ ո՞նց եղավ առանց որևէ դիմադրության իշխանությունից հեռացավ,այդ ո՞նց եղավ լինելով բացարձակ մեծամասնություն՝ կոալիցիոն կառավարություն էր ձևավորում,էս ո՞նց եղավ…
Ինչպես ասում է մերօրյա դասականը՝ մտածիր նոր խոսիր ու չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով»։