05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես տեղեկացանք ՛՛Ժառանգությանը՛՛ մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թեւում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, եւ վերջերս այն արտահայտվում է նաեւ բացեիբաց։ Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաեւ սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ։

Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի բարեհաճում Փարիզից իր հանրահավաքին մասնակցելու եկած Վարդան Պետրոսյանի դատերին գալ եւ իր ներկայությամբ բարոյական աջակցություն ցուցաբերել։ Սատարող արվեստագետների թեմայով հնչում են նաեւ մեղադրանքներ, որ Րաֆֆին չկարողացավ իր կողքը պահել Ռուբեն Հախվերդյանին, ում աչքը հիմա թեքվել է դեպի ԲՀԿ՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ