23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունները՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ 

 

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես էր եկել նաև  Ռոբերտ Քոչարյանը՝  նշելով, թե «վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել»։

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս», – հորդորել էր Քոչարյանը։

Սեդա Սաֆարյանն էլ հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ու «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային»։

Դատախազները ևս միացել էին Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ կասկած հայտնելով դատավորի անաչառության վերաբերյալ։

Դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ եթե դատարանն անհրաժեշտ համարի Քոչարյանի ներկայությունը այսօրվա դատական նիստին, նրան կիրազեկեն և կգա։

«Րոպեների ընթացքում կարո՞ղ եք իրազեկել և ներկայությունն ապահովվի», – հետաքրքրվեց դատավորը և ստացավ դրական պատասխան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ