23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դե եկեք Պուտինին էլ հրավիրեք և բողոք ներկայացրեք, որովհետև Քոչարյանին շնորհավորել է ծննդյան տոնի կապակցությամբ. Արամ Սարգսյան

ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Այս մասին երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այդ մասին խորհրդարանում չի ասել, որովհետև այդ պահին տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Գ. Հովհաննիսյանը երեկ հանձնաժողովի նիստում ասել էր, որ դեսպանին ԱԳՆ հրավիրելու պատճառ չկա, քանի որ դեսպան Կոպիրկինը որևէ սխալ բան չի արել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձավ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ փոխհարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ պետք է մնան բարձր մակարդակի վրա, և եթե կան անհամաձայնություններ, դրանք պետք է հարթվեն շատ ավելի դիվանագիտական ձևով։

«Ցանկացած երկրների դեսպաններ իրենք են որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ, եթե նրա գործողություններում իսկապես խնդիր տեսնեիք, այդ դեպքում՝ այո: Բայց ձեզ դուր չի գալիս, որ ձեր հակառակորդի հետ հանդիպում են… Դե եկեք Պուտինին էլ հրավիրեք և բողոք ներկայացրեք, որովհետև Քոչարյանին շնորհավորել է ծննդյան տոնի կապակցությամբ»,- հավելեց նա։

Արամ Սարգսյանին հակադարձեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտության մեջ կա օրենք՝ որքանո՞վ է եղածը հակասում քո երկրի Սահմանադրությանը և որքանո՞վ կարող է գնահատվել՝ իբրև պետական գործերին միջամտություն.

«Հիմա եթե քաղաքական դաշտում գնում է քաղաքական դատավարական պրոցես, ապա այլ երկրի դեսպանների միջնորդությունը կարող է տեսականորեն լեգալ որակվել իբրև միջամտություն այլ երկրի գործերին և համապատասխան ռեակցիաներ առաջացնել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ դեսպանատնից հայտնել էին, որ դեսպանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ