14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը չեն մասնակցում «Իմ քայլի» նիստերին. «նյարդերի վրա ազդում են». Հրապարակ

Իշխանական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը չեն մասնակցում խմբակցության նիստերին։ Ասում են՝ խմբակցության ոչ կառուցողական քննարկումներն ազդում են նրանց նյարդերի վրա։ «Ո՞վ ասաց՝ չեն մասնակցում»,- մեր հարցին հարցով պատասխանեց Հակոբ Սիմիդյանը։ Մե՛նք ենք տեսնում։ «Դուք սխալ եք տեսնում»,- վստահաբար պնդեց նա։

Ի դեպ, իշխող խմբակցությունում արմատավորված ավանդույթները նույնպես ազդում են որոշ պատգամավորների վրա, մասնավորապես՝ ամենամսյա դրամահավաքությունը․ ամեն ամիս յուրաքանչյուր պատգամավոր 5000 դրամ է մուծում խմբակցության ֆոնդին՝ տեղ գնալու, հաշիվ փակելու համար նախատեսվող ծախս անելու համար։

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը զարմացավ․ «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Մենք օլիգարխներ չունենք, որ հովանավորեն, ինքներս ենք հոգում ծախսերը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ