22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր, պետք է փոխես հայացքդ: Ինչո՞ւ է Իոաննիսյան սորոսականը կպել Վանեցյանին

«Ինչո՞ւ է Իոաննիսյան սորոսականը կպել Արթուր Վանեցյանին»,-հարցնում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ պատասխանում.

«Միգուցե մարդ ունեն, որ պետք է դնեն այդ տեղի համար: Աստված մի արասցե, եթե այդտեղ սորոսական նշանակվի, որովհետեւ ԱԱԾ-ում լրջագույն գործեր կան՝ լուրջ մարդկանց հետ կապված, հայրենասեր մարդիկ, որոնք խորհրդային կարգերում ծառայել են: Հիմա սրանք ուզում են ձեռք գցել այդ գործերը, եւ այդ սորոսական գաճաճները գոռում են լյուստրացիայի մասին: Այդ մարդկանց հանելուց հետո կապերը կտանեն Ռուսաստան, Բելառուս, չէ՞ որ շաղկապված են աշխատել»: 

Գուրգեն Եղիազարյանը կոչ է անում Արթուր Վանեցյանին. «Արթուր, պետք ա փոխես հայացքդ դեպի անվտանգությանը, չի կարելի այս ամենն այսպես թողնել»: 

Անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս ամենով հանդերձ գտնում է, որ Արթուր Վանեցյանին ինչ ասեն, սուսուփուս պետք է անի: Եղիազարյանը գտնում է, որ ՀՀ-ում անցած գարնանը տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր, որը արել է Սորոսը: Նոր իշխանությունները, ըստ Եղիազարյանի՝ 3 նպատակ ունեն. «Անցկացնել մարիխունան, անցկացնել ԼԳԲՏ-ն, թույլատրել միասեռականների ամուսնությունները եւ վերացնել հայ-ռուսական բարեկամությունը»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ