23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի կալանավորում և սեփականության վերաբաշխում

Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի՝ խորհրդարանն այսօր բազում խնդիրներ ունի, ավելին` իշխանությունները խոսում են հակակոռուպցիոն պայքարի մասին, բայց դրա հետ կապված  ոչինչ չի մտնում խորհրդարան:  «Խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց տնտեսական հեղափոխության օրենսդրության կտոր չի մտնում ԱԺ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ենոքյանը:

Ի պատասխան անցյալը փորփրելու և  անցումային արդարադատության գաղափարի իրական պատճառներին առնչվող հարցին՝  նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ոչ միայն Մարտի 1, այլև Հոկտեմբերի 27, որի վերաբերյալ ևս  շատ հարցեր կան: «Հարցը բացահայտումը չէ, այլ Քոչարյանի կալանավորումը: Անցումային արդարադատությունը նույնպես երկու  նպատակ է հետապնդում՝ Քոչարյանի կալանավորում և սեփականության վերաբաշխում»,- շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով Փաշինյանի կողմնակիցների` ավելի վաղ կայացած հավաքին` Ենոքյանն ասաց, որ իշխանությունների գիտությամբ այդ հավաքներն անցկացվում են իրավիճակի թեստավորման համար: «Հանրահավաքները յուրատեսակ թեստ են: Կադրերից երևում է, որ այնտեղ թանկարժեք սարքավորում է եղել: Նպատակն է տեսնել, թե հանրահավաքն ինչպես կանցնի, արդյունքներից կախված` եթե լավ անցնի, հայտարարել` մենք կապ ունենք, եթե` ոչ, մենք ի՞նչ կապ ունենք: Սա ուժի ստուգում է: Առավել եւս, որ ՀՅԴ-ն բավականին լուրջ հանրահավաք անցկացրեց»,- նշեց բանախոսը՝ հիշեցնելով, որ  դատարանները շրջափակելու կոչին արձագանք չհետևեց, գործադրվեց միայն վարչական ռեսուրսը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ