“Մուրացան” հոսպիտալում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են.
Մայիսի 15-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ “Մուրացան” կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:
Փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվել է մոտ 60 աշխատակցի տարհանում, այնուհետև ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների հետ համատեղ զննվել է տարածքը, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: