01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը փակ հանդիպում է ունեցել. Իրատես

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և այլ պաշտոնյաների հետ:

«Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների քայլերից: Հատկապես դժգոհ ու վրդովված է եղել Ռուբեն Հայրապետյանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։

Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին են դժգոհել, մանավանդ վերջին զարգացումներից և Ազատության հրապարակում հնչած կոչերից: Ընդգծել են նաև, որ երկրի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառմանը՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ