02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքը ասելու են՝ էլի խաբեցին մեզ. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։

«Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսւոմ ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», – ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։

«Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգաման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին», – ասաց փոխնախարարը:

Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։

«Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքը ասելու են էլի խաբեցին մեզ», – կատակեց վարչապետը։

Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստում վարչապետն անդրադարձել էր Սիս գյուղի ճանապարհին։

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», – ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բագրատ Բադալյանը նշեց, որ մրցույթի ամփոփումից հետո կմեկնարկեն գյուղի ճանապարհների շինարարական աշխատանքները։

«Տենդենցը դրական է, մենք նշված ցուցանիշներին, համոզված ենք, որ կհասնենք», – ասաց փոխնախարարը։

Բադալյանի խոսքով՝ այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։

«Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 նախանշվածը ամբողջությամբ կանենք», – հավաստիացրեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ որակի մասին պետք է չմոռանալ։

«Հանրապետության ճանապարհները բերեք բարձր մակարդակի», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ