27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանության մեջ սկսել են իրար բոյկոտել. Հրապարակ

Երեկ ԱԺ-ում առաջին փորձից չհաստատվեց նիստերի օրակարգը։ Նախքան օրակարգի երկրորդ բաժինը կդրվեր քվեարկության, խորհրդարանը մեկուկես ժամ քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը:

Անսպասելին այն էր, որ նիստը դեռ նոր էր սկսվել, ու խորհրդարանում, որպես կանոն, այդ ժամին քվորումի խնդիր չի լինում։ Սակայն ԱԺ-ում երեկ խոսում էին, որ օրակարգը հաստատելու բոյկոտը կազմակերպվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից։

Օգտվելով ԲՀԿ-ականների բացակայությունից, որոնք շքախմբով դուրս էին եկել Գագիկ Ծառուկյանին ճանապարհելու, Հայկ Սարգսյանը մի խումբ յուրայինների հետ ևս լքեց դահլիճը։ Արդյունքում օրակարգի ընդունումը տապալվեց։ Բանն այն է, որ օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված էր նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, «Գուդվինի» սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ 

Երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 66 կողմ։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս երկրորդ փորձ, ընդմիջումից հետո, երբ ԲՀԿ-ականները վերադարձել էին, փաթեթը նորից դրվեց քվեարկության, այս քվեարկությանը նույնպես պատգամավորը ներկա չէր:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ