16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դրսում են մեզ հյուրասիրում. Հեղինե Բիշարյան

Ազգային ժողովի  “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար անընդունելի է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է “Պետական գնումների մասին” եւ “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոթեթը: Ըստ Բիշարյանի,  այդ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, ինչպես որ միշտ եղել են:

“Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, եւ չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել եւ արտահերթ ռեժիմով քննարկել”,- ասաց նա: ՕԵԿ-ականի համոզմամբ,  Հայաստանի նման փոքր երկրում ուղղակի անընդունելի է սպասարկման ծախսերը թաքցնել: Բիշարյանի խոսքով, հարգում է պետական այդ մարմինների աշխատանքը եւ գտնում է, որ մարդկանց պիտի հյուրասիրել էլ, քանի որ դրսում էլ իենց են պատիվ տալիս:

“Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարեւոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք եւ ընդունենք, քան այս նախագիծը, որը չգիտես ինչու բերվել եւ քննարկվում է արտահերթ ռեժիմում”,- ասաց պատգամավորը: 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ այս նախագիծը  համաձայնեցրել է իր հետ, իսկ ինքը թույլ է տվել, ոոր այն  մտնի օրակարգ, քանի որ գարնանային նստաշրջանն ավելի շատ քաղաքական օրակարգ էր թելադրում, իսկ օրենսդրական նախաձեռնությունները հետ էին մնացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ